3118 դիտում
21:43 23-09-2024
«Գլխիս սարքել են»․ Փանիկի վարչական ղեկավարը՝ համացանցում քննարկվող սիրո ռոմանտիկ խոստովանությամբ տեսանյութի մասին. aravot.am
Aravot.am-ը գրում է. «Մի քանի օր է՝ համացանցում շրջանառվում է տեսանյութ, որտեղ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Փանիկ գյուղի վարչական ղեկավար Գևորգ Սալնազարյանը սիրո խոստովանություն է անում իր սիրած կնոջը՝ ասելով, որ վաղուց չի խոսել նրա հետ, կարոտել է։
«Մեռնե՜մ ես քո սրտին, սիրում եմ քեզ անչափ, անսահման, իմ թանկագին, իմ միակ, իմ կյանքի արև, ուզում եմ գրկել, համբուրել քեզ»,- գրական հայերենով ու ականջահաճո, ռոմանտիկ ձայնով ասում է վարչական ղեկավարը՝ մի պահ տպավորություն թողնելով, թե բանաստեղծություն է արտասանում։
Տեսանյութը նկարահանված է վարչական ղեկավարի առանձնասենյակից՝ աշխատանքի ժամին, ու սա առիթ է տվել տարածողներին գրելու, թե «տեսեք ինչով է զբաղված Նիկոլի գյուղապետը աշխատանքի ժամին»։
Տեսանյութի տակ բազում մեկնաբանություններ են հրապարակվել, օգտատերերից շատերն իրենց զարմանքն են հայտնել, թե ինչո՞ւ են մտել մարդու անձնական կյանք, հիշեցրել, որ անձնական կյանքը պաշտպանված է սահմանադրորեն, և այն տարածելն անամոթություն է, վարչական ղեկավարին խորհուրդ են տվել դատի տալ»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1054 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1408 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1219 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան