799 դիտում
16:52 23-09-2024
«Աբովյան» ՔԿՀ-ում ազատազրկված կանայք իրենց ուժերն են չափել մի շարք մարզաձևերում
Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան՝ հոկտեմբերի 19-ին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի հետ համատեղ կազմակերպվել է մարզական մեծ միջոցառում։ Այս մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից:
Ազատազրկված կանայք պրոֆեսիոնալ մարզիչների գլխավորությամբ իրենց ուժերն են չափել վոլեյբոլ, վազք, հեռացատկ, սեղանի թենիս, դարթս և բազկամարտ մարզաձևերում։
Ուշագրավ պայքար է ընթացել վոլեյբոլում․ ազատազրկված կանանցից ձևավորված երկու թիմերից հաղթող թիմը մրցաշարից հետո պայքարի մեջ է մտել նաև հիմնարկի վարչակազմի թիմի հետ: Թեժ պայքարի արդյունքում հաղթել են հիմնարկի աշխատակիցները։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հեղինե Մարտիրոսյանը և համայնքի ղեկավարի օգնական Արա Սիմոնյանը շնորհավորել են բոլոր հաղթողներին, քաջալերել սպորտային միջոցառման մասնակից ազատազրկված կանանց՝ մաղթելով հոգու կորով և հույս հայտնելով, որ նրանց ակտիվ մասնակցությունը նմանատիպ միջոցառումների կնպաստի արագ վերասոցիալականացմանն ու ժամանակի արդյունավետ օգտագործմանը:
Համայնքապետարանի կողմից մրցանակային տեղեր զբաղեցրած ազատազրկված կանանց հանձնվել են պատվոգրեր, ձեռքի ժամացույցներ և մարզաշապիկներ։ Պատվոգրեր են ստացել նաև աշխատակիցների վոլեյբոլի թիմի անդամները, իսկ հիմնարկին նվիրաբերվել են դարթս և վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի գնդակներ։

Նմանատիպ նյութեր
1311 դիտում
18:37 05-04-2014
Այսօր շախմատում իրենց ուժերն են չափել Ոստիկանության և Փաստաբանների միության աշխատակիցներ. ֆոտոշարք
1471 դիտում
20:25 22-03-2014
Փաստաբանները ուժերն են չափել շախմատի մրցաշարում
1346 դիտում
20:22 24-08-2020
«Խաղաղության մարտիկ»-ի մասնակիցներն ուժերն են չափել «Տեր և տիկին» մրցաձևում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
682 դիտում
17:33 24-09-2024
Զիդանի որդին հայտարարել է 29 տարեկանում կարիերան ավարտելու մասին. ArmSport.am
1468 դիտում
22:06 23-09-2024
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան