211652_close_icon
views-count1546 դիտում article-date 20:25 22-03-2014

Փաստաբանները ուժերն են չափել շախմատի մրցաշարում

ՀՀ փաստաբանների պալատում այսօր՝ մարտի 22-ին, տեղի է ունեցել շախմատի մրցաշար փաստաբանների միջև: Մրցաշարին մասնակցել են շուրջ երկու տասնյակ փաստաբաններ, ովքեր իրենց շախմատային գիտելիքներն են կիրարկել խաղի ընթացքում: Պայքարի արդյունքում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Վարդան Առաքելյանը, երկրորդ տեղը Աշոտ Շահմուրադյանը և պատվավոր առաջին տեղն է զբաղեցրել Արմեն Վարդանյանը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից առաջին երեք տեղերը գրաված փաստաբանները պարգևատրվեցին մեդալներով: Լավագույն տասնյակի մեջ են մտել Արթուր Դավթյանը, Սերգեյ Ամիրխանյանը, Սամվել Ջաղինյանը, Ստեփան Ոսկանյանը, Վարդան Գիլոյանը, Հայկ Սահակյանը և Վահագն Գասպարյանը: Հիշեցնենք, որ հաջորդ փուլում լավագույն արդյունք ցույց տված փաստաբանները կմրցեն ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ:

Նմանատիպ նյութեր