211652_close_icon
views-count1377 դիտում article-date 18:37 05-04-2014

Այսօր շախմատում իրենց ուժերն են չափել Ոստիկանության և Փաստաբանների միության աշխատակիցներ. ֆոտոշարք

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր՝ ապրիլի 5-ին, կազմակերպվել էր ընկերական մրցաշար ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատանի նախագահի արտաքին կապերի գծով խորհրդական, պալատի մարզամշակութային ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանը, ՀՀ շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը և ՀՀ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ՙԴինամո՚ ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը: Խաղի կազմակերպիչներն ողջունել են մասնակիցներին և ընդգծել, որ այս ընկերական մրցաշարը իր տեսակով առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում: Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Վրեժ Խաչիկյանը բացման իր խոսքում նշել է. ՙԱյս մրցաշարը հնարավորություն է տալիս ամրապնդել ոստիկանների և փաստաբանների միջև բարիդրացիական կապը, որի նպատակը երկու կողմերի միջև իրավապաշտպան և իրավապահպան, գործնական, աշխատանքային հարաբերություններում իրականացնել ավելի արդյունավետ և հանդուրժողական, համատեղ աշխատանք, ինչից շահում է մեր հասարակությունը՚: Փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունից ողջունել է խաղի մասնակիցներին և մաղթել հաղթանակ: Խաղը վարում էր միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը: Մրցակիցները մրցել են շերենինգենյան ոճով: Յուրաքանչյուր կողմից ներկայացվել են վեցական ներկայացուցիչներ: Անզիջում մրցապայքարում ՀՀ ոստիկանության թիմը 19,5 -16,5 հաշվով հաղթել է ՀՀ փաստաբանների թիմին: Անհատական մրցապայքարում լավագույն խաղացողներ են ճանաչվել փաստաբանների թիմից Արմեն Վարդանյանը, իսկ ոստիկաններից՝ Դերենիկ Ուզունյանը: ՀՀ փաստաբանների պալատը նույնպես շնորհավորում է ոստիկան գործընկերներին հաղթանակի կապակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր