211652_close_icon
views-count7664 դիտում article-date 14:37 16-07-2017

Լևոն Արոնյանը բաժանեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 11-14-րդ տեղերը

Ժնևում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլը: Եզրափակիչ` իններորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց Սալեհ Սալեմին (ԱՄԷ): Հայաստանցի գրոսմայստերը 18 շախմատիստների թվում 4.5 միավորով բաժանեց մրցաշարային աղյուսակի 11-14-րդ տեղերը: ՖԻԴԵ-ի Գրան Պրիի հաղթող դարձավ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)` վաստակելով 6 միավոր: Ռուսաստանցի գրոսմայստերներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Յան Նեպոմնյաշչին 5.5-ական միավորով բաժանեցին 2-3-րդ հորիզոնականները:

Նմանատիպ նյութեր