211652_close_icon
views-count322 դիտում article-date 12:20 21-09-2024

Կարևորում եմ մեր ժողովուրդների միջև կապը և հուսով եմ, որ կարող ենք սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ խնդիրների շուրջ. Չարլզ 3-րդի ուղերձը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին՝ Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ 
Ուղերձում նշվում է.

«Կարևորում եմ մեր ժողովուրդների միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ խնդիրների շուրջ՝ լինի խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն, որոնք օգուտ կբերեն մեր ապագա սերունդներին գալիք տարիների ընթացքում», - նշել է նա՝ փոխանցելով իր և կնոջ անունից ջերմ բարեմաղթանքները։

Նմանատիպ նյութեր