211652_close_icon
views-count601 դիտում article-date 11:08 21-09-2024

«Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»․ Լուկաշենկոն շնորհավորել է Խաչատուրյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին Անկախության օրվա առթիվ։

«Բելառուսին և Հայաստանին կապում են ամուր բարեկամական կապերը, ընդհանուր պատմությունը, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքները։ Մեր քաղաքացիներին միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին, սերտ գործընկերությունը։

Վստահ եմ, որ ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար անհրաժեշտ է համախմբվել և համագործակցել։ Մինսկը կշարունակի հանդես գալ Երեւանի հետ փոխադարձ հարգալից եւ կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»։
Ալեքսանդր Լուկաշենկոն Վահագն Խաչատուրյանին մաղթել է քաջառողջություն և արդյունավետ աշխատանք պետական ​​պատասխանատու պաշտոնում, իսկ համայն հայությանը` խաղաղություն, բարություն և բարօրություն:

Նմանատիպ նյութեր