Մարկ Ցուկերբերգը շուրջ 5 ժամ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում
Facbook սոցցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը շուրջ 5 ժամ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, հայտնում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ նա Կոնգրես էր հրավիրվել խոշոր սկանդալից հետո, երբ Cambridge Analytica վերլուծական ընկերությունը սոցցանցի 87 մլն օգտատերերի անձնական տվյալներ էր գողացել։
Ցուկերբերգը միաժամանակ պատասխանել է Կոնգրեսի 2 հանձնաժողովների՝ իրավաբանական և առևտրային հարցերին։
Իր խոսքում նա հայտարարել է, որ սկզբունքայնորեն պնդելու է, որպեսզի նոր կանոններ մտցվեն , համաձայն որոնց՝ ընկերությունները պետք է ստանան օգտատիրոջ թույլտվությունը՝ անձնական տվյալներ ձեռք բերելու համար։ Իսկ պետության հետ սոցցանցը կհամագործակցի այն դեպքում, երբ հստակեցվի, որ այս կամ այն օրենսդրությանը վտանգ է սպառնում։
Բացի այդ, Ցուկերբերգը պատասխանել է «Ռուսաստանի գործով» հարցերին։
.