889 դիտում
09:21 21-07-2023
Իսրայելի նախագահը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսում․ «Ամերիկայի ձայն»
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը չորեքշաբթի նշել է Իսրայելի անկախության 75-ամյակը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում։ Նրա այցը Վաշինգտոն տեղի է ունենում վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախաձեռնած վիճահարույց դատական բարեփոխումների ծրագրի և պաղեստինցիների հետ շարունակվող հակամարտության ֆոնին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում ամերիկա-իսրայելական հարաբերությունների առանցքային կետերի շուրջ՝ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ Իրանն ամենամեծ սպառնալիքն է երկու երկրների համար․ «Իրանը միջուկային կարողություններ է զարգացնում, որոնք վտանգ են ներկայացնում Մերձավոր Արևելքի և արտատարածաշրջանային կայունությանը»:
Հերցոգի այցը տեղի է ունենում Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերում շարունակվող շինարարության շուրջ հակամարտության պայմաններում: Նախագահ Հերցոգը կողմ է շինարարությանը՝ հայտարարելով, թե Իսրայելը խաղաղության որևէ ծրագիր չի քննարկի, քանի դեռ ահաբեկչական սպառնալիքի առջև է․ «Իրական խաղաղությունը չի կարող խարսխվել բռնության վրա»:
Այս ամսվա սկզբին «Հըզբոլլահի» առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլան հայտարարել էր, որ Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող լիբանանյան հողերը պետք է ազատագրվեն: «Սա լիբանանյան հող է: Իսրայելցիները կրկին գրավեցին այն։ Ոչ միայն վերաբնակեցրեցին, այլև ցանկապատեցին»։
Հերցոգի ելույթից առաջ Կոնգրեսի որոշ անդամներ մտահոգություն հայտնեցին պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի կառավարության դիրքորոշման առնչությամբ: Հերցոգն արձագանքեց, թե հրեական պետությունը ժխտում է հակասեմականությունը, սակայն ընդունեց՝ այդ առումով խնդիրներ կան․ «Իսրայելցիների և ամերիկացիների նոր սերունդը ստանձնում է առաջնորդի դեր, մի սերունդ, որը ծանոթ չէ Իսրայելի ստեղծման տարիների դժվարություններին: Սերունդ, որն ավելի քիչ է կպած մեր ժողովուրդներին կապող արմատներին։ Սերունդ, որը, թերևս, ընդունում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների [կարևորությունը]»:
Հերցոգը նաև անդրադարձավ Իսրայելի դատական համակարգը բարեփոխումների ենթարկելու վարչապետ Բենյամին Նեթանյահուի ծրագրին, որը շատերի կարծիքով ավտորիտարիզմ տանող ուղի է․ «Անգամ այս պահին շարունակվող բուռն բանավեճերը՝ Իսրայելի ժողովրդավարության ամրության ամենավառ ապացույցն են: Իսրայելի ժողովրդավարությունը միշտ հիմնված է եղել ազատ և արդար ընտրությունների, ժողովրդի ընտրությունը հարգելու, փոքրամասնությունների իրավունքներն ու մարդու և քաղաքացու ազատությունները պաշտպանելու, ուժեղ և անկախ դատական համակարգի վրա»:
«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Բարեփոխական հուդայականության կրոնական գործողությունների կենտրոնի ներկայացուցիչ Ռաբբի Ջոնա Պեսներն ասաց, թե Իսրայելի կառավարությունում զզպումների և հակակշիռների վերացումը անհանգստություն է առաջ բերել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1636 դիտում
10:12 15-03-2022
Զելենսկին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում․ «Ամերիկայի ձայն»
3268 դիտում
16:39 07-12-2016
Արցախի վարչապետը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված Արցախի անկախությանը նվիրված միջոցառմանը
3656 դիտում
11:00 11-04-2018
Մարկ Ցուկերբերգը շուրջ 5 ժամ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում
Այս բաժնից
925 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
853 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին
991 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին