211652_close_icon
views-count649 դիտում article-date 23:42 19-09-2024

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին պարտության մատնեց Մոնղոլիային

Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթանակ տոնեց Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականն ուժերն էր չափում Մոնղոլիայի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականի կազմում առաջին խաղատախտակին հաղթանակի հասավ Լիլիթ Մկրտչյանը: Հաղթանակ տոնեցին նաև Աննա Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը:

Միավորը կիսեց Մարիամ Մկրտչյանը: Հայաստան-Մոնղոլիա` 3,5:05: Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կեզրափակվի սեպտեմբերի 22-ին:

Նմանատիպ նյութեր