39757 դիտում
13:15 07-04-2024
Վրաերթ՝ Կապանում․ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինիս տեղում առաջինը բուժօգնություն են ցուցաբերել պարեկները՝ օգտագործելով իրենց մոտ պահվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներ, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Կապան» ԲԿ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 65-ամյա Արծվիկ Պ․-ն իրա վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Դավիթ Բեկ հրապարակի կամրջի վրա վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Կարինե Թ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Էդգար Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արտակ Քերոբյանը։
Վերջիններս վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներ, ապա ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2119 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)