108942 դիտում
20:58 12-09-2024
Դատարանը կալանավորեց Երևանում՝ ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման կազմակերպիչին ու կատարողներին․ բերդում էլ ասում են․ «Հիմա դու գողակա՞ն ես, թե՞ ջութակ նվագող»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի օրեր առաջ Երևանում տեղի ունեցած՝ կնոջ աղմկահարույց առևանգման կազմակերպիչի և կատարողների նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արթուր Գաբրիելյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո գնացել է խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով խորհրդակցական սենյակից բավարարել է միջնորդությունը և կազմակերպիչ՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Իսրայելյանը, Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Արկադի Պապյանը, Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մուրադյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արծրուն Օհանյանը կալանավորվել են և դատարանից ձեռնաշղթայված տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կազմակերպիչ Վ․ Իսրայելյանը արդեն ծաղրի առարկա է դարձել հանցագործ աշխարհում, երբ իմացել են, որ ինքը, լինելով կազմակերպիչ, անընդհատ բողոքել է, ասելով․ «Էս ո՞ւր են նայում ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունն ու քննչական կոմիտեն, որ օրը ցերեկով մարդուն գան «կակեբեի» շորերով հագնված տանեն ու դրանք կարենան հանցագործությունը բացահայտեն։ Էս ինչ երկիր ա։ Բա հետո ասում են ասեղ էլ ըլնի դեզի մեջ կգտնենք»։ Հիմա քրեակատարողական հիմնարկում մեծ սիրով սպասում են կազմակերպիչին, որպեսզի հարցնեն՝ «եղբայր, հիմա դու գողակա՞ն ես, թե՞ ջութակ նվագող։ Դու կազմակերպել ես ու էն մարդու նկատմամբ ես ոտնձգություն արել, ով Ամերիկայում քեզ աղայի պես պահել ա ու էդքանից հետո զանգում ես լրագրողներին ու ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, քննչականին մեղադրում անգործության մեջ։ Հիմա տեսար, ով ում թարս մատ արեց»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի՝ բաժնի պետ Արման Աբրահամյանի գլխավորությամբ, ապացուցել էին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան։ Մի քանի օր շարունակ Ոստիկանություն, Քննչական կոմիտե, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն համագործակցության արդյունքում աղմկահարույց հանցագործությունը ոչ միայն բացահայտվել էր, այլ նաև հայտնաբերվել էին կազմակերպիչը, կատարող գրեթե բոլոր մասնակիցները, առևանգվածը, իսկ քննիչների պրոֆեսիոնալ նախաքննության արդյունքում արդեն ուրվագծվել էր առևանգման դրդապատճառը։
Պարզվել էր, որ առևանգումը կազմակերպել էր շաբաթներ առաջ Ամերիկայի Միացյալ նահանգներից Հայաստան վերադարձած Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Ի․-ն, ով ստեղծել էր խումբ և համագործակցել նրանց հետո։ Խմբի մեջ էին եղել Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արծրուն Օ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Արկադի Պ․-ն , Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մ․-ն։
Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Քննչական բաժինը հսկայածավալ, մանրակրկիտ գործողությունների արդյունքում պարզել էին՝ որտեղ էին գտնվում կասկածյալները և սեպտեմբերի 8-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերել էին Վաչե Ի․-ին, Ռոբերտ Մ․-ին և Արծրուն Օ․-ին, ովքեր եղել էին «BMW» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջիններս անձի առևանգում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Նույն օրը Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել էին Արտյոմ Մ․-ին և պարզվել էր, որ հենց այդ շինության մեջ էին առևանգված կնոջը պահել, իսկ կարճ ժամանակ անց Ոսկեպար գյուղում հայտնաբերել, վնասազերծել և ձերբակալել էին Արկադի Պ․-ին, իսկ գյուղում էլ կարողացել էին հայտնաբերել առևանգվածին և նրան անվտանգ տեղափոխել Երևան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առևանգողները առևանգված կնոջ ամուսնուց սկզբից պահանջել էին 4 մլն ԱՄՆ դոլար փրկագին, հետո բանակցությունների արդյունքում այն դարձել էր 2 մլն, իսկ երբ ամուսինը ԱՄՆ-ից վերադարձել էր Հայաստան, ժողովրդի լեզվով ասած բարիշել էին 800 հազար դոլարի շուրջ, սակայն մինչ ամուսինը, ով ի դեպ համաձայնվել էր գումարը վճարել, ոստիկանները նրանից ավելի օպերատիվ ու պրոֆեսիոնալ էին գտնվել։ Բռնել էին կազմակերպչին ու մասնակից նշված անձանց։ Մեկ հոգի, ով Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Ն․-ն է, որոնվում էր։
Պարզվել էր, որ ԱԱԾ-ի կեղծ համազգեստով եղածներից մեկը հենց նա էր եղել։
Նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Ոստիկանությունը որոնում էր Արմեն Ն․-ին։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ առևանգման օրը, երբ SHAMSHYAN.com-ը նշված դեպքի մասին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, մի քանի անգամ հեռախոսազանգեր էր ստացել Վաչիկ Ի․-ից, ով իր զայրույթն ու վրդովմունքն էր հայտնում, ասելով․ «Էս ինչ երկրում ենք ապրում, մարդուն գան առավոտ շուտ լողավազանի միջից «կակեբե»-ի շորերով տանեն ու իրավապահ համակարգը ոչ մի բան չի կարողանում անել։ Բա էդ ուր են ոստիկանությունը, «կակեբե»-ն, քննչականը, անգամ պարեկները, որ չեն կարողանում բռնել։ Նիուժելի ասեղ էր էդ առևանգվածը, որ ընկերոջս կինն է, տեղներս չենք գտնում, բա էս իրավապահ համակարգը ավելի լավ չի գնա մեռնի, որ չեն կարողանում բռնեն»։
Իսկ մենք էլ նրան ասում էինք՝ հանգիստ նստիր տեղդ, ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու քննչականը լավ էլ կբռնեն։ Նման դեպքեր են եղել, մի քանի օրերի հարց է, իսկ երբ նրան ասել էինք , որ շատ է հետաքրքրվում, խառնվել էր իրար ու ասել էր․ «Ախպեր ավելի լավ ա ոչ էլ հետաքրքրվեմ, չմտածեն թե ես կապ ունեմ», մինչդեռ պարզվել էր, որ կազմակերպիչը հենց ինքն էր եղել, ինչպես ժողովուրդն է ասում, «գող, սիրտը դող», կամ «գողը միշտ գալիս է հանցանքի վայր»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+