211652_close_icon
views-count745 դիտում article-date 16:34 12-09-2024

Սուրեն Պապիկյանն ու Չինաստանի պաշտպանության նախարարը համագործակցությունն էլ ավելի զարգացնելու պատրաստակամություն են հայտնել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։

Կողմերը նաև ընդգծել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։

Նախարարները պատրաստակամություն են հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու, ներառյալ բարձրաստիճան շփումները երկու երկրների զինված ուժերի միջև։

Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր