211652_close_icon

Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակը

views-count736 դիտում article-date 12:17 24-02-2026
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Բարձր է գնահատվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, կողմերը հաստաակամություն են հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր