211652_close_icon
views-count709 դիտում article-date 13:33 22-09-2024

Հնդկաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հայ-հնդկական համագործակցությունն ավելի կզարգանա

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրանյամ Ջայշանկարը Հայաստանի Անկախության օրվա առթիվ ջերմ ողջույններ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և հայ ժողովրդին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հնդկաստանի արտգործնախարարը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:

«Սրտագին ողջույններս, պարոն Արարատ Միրզոյանին և Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ Հուսով ենք, որ ավելի կզարգացնենք մեր համագործակցությունը»,-նշել է Ջայշանկարը՝ կից ներկայացնելով տեսանյութ հայ-հնդկական համագործակցության տարբեր տարիների դրվագներից:

Նմանատիպ նյութեր