799 դիտում
13:57 10-09-2024
Բուժաշխատողների համար որոշ դասընթացներ պարտադիր կդառնան
Որոշ դասընթացներին մասնակցությունը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Ներկայումս յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար նախատեսված է 220 ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման) կրեդիտ, դեղագետների համար՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողների համար՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործների համար՝ 100 ՇՄԶ կրեդիտ: Նշված կրեդիտները բուժաշխատողները ձեռք են բերում՝ մասնակցելով տարբեր դասընթացների, համաժողովների, գիտական աշխատանքների, ինչպես նաև արտերկրի համալսարանական կլինիկաներում, գիտահետազոտական կենտրոններում վերապատրաստման դասընթացներին մասնակցության միջոցով:
Կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, բուժաշխատողն ինքն է որոշում, թե իր մասնագիտության վերաբերող որ միջոցառմանը մասնակցի:
«Ներկայումս հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նոր ձևավորվող մշակույթները, օրինակ՝ վերջերս ընդունված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները՝ անհրաժեշտ է որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար՝ ապահովել տարբեր իրավիճակներում նրանց պատրաստվածության բարձր մակարդակ»,-ասաց Լենա Նանուշյանը:
Նախագծով միաժամանակ նախատեսվում է օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին մասնակցելու համար նախատեսել բուժաշխատողի մասնակցության համար որոշակի չափով փոխհատուցում՝ դրանով նպաստելով միջազգային կրթական միջոցառումների բարձր մասնակցությունը:

Նմանատիպ նյութեր
1964 դիտում
09:50 06-11-2020
Ապաստարանները՝ նոր կառուցվող շենք-շինությունների համար պարտադիր կդառնան. «Ժամանակ»
2359 դիտում
14:22 25-07-2021
Ֆրանսիայի Սենատը հաստատել է սանիտարական անցաթղթերի և բուժաշխատողների շրջանում պարտադիր պատվաստման մասին օրինագիծը
1389 դիտում
15:33 23-03-2021
Լուծվել են որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձերի ուշացման պատճառ դարձած տեխնիկական խնդիրները
Այս բաժնից
664 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
655 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար