211652_close_icon
views-count2335 դիտում article-date 14:22 25-07-2021

Ֆրանսիայի Սենատը հաստատել է սանիտարական անցաթղթերի և բուժաշխատողների շրջանում պարտադիր պատվաստման մասին օրինագիծը

Tert.am-ը գրում է. Ֆրանսիայի Սենատը հավանության է արժանացրել սանիտարական անցաթղթերի կիրառումն ընդլայնելու և բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին օրինագիծը, որում սենատորները որոշ փոփոխություններ են արել:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 199 խորհրդարանական, դեմ՝ 123-ը: Կիրակի օրվա երկրորդ կեսին օրինագիծը պետք է վերանայի խորհրդարանական խառը հանձնաժողովը: Փաստաթուղթը երկու օր առաջ ընդունել էր Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը):

Բուժանձնակազմի, հրշեջների և տարեցներին խնամող անձանց շրջանում պարտադիր պատվաստումից բացի օրինագիծը ենթադրում է սանիտարական անցաթղթերի կիրառում, որը կարող է լինել կա՛մ պատվաստման մասին վկայագիր, կա՛մ  կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, կա՛մ հիվանդությունը հաղթահարելու մասին տեղեկագիր:

Այս անցաթուղթն անհրաժեշտ կլինի սրճարաններ, ռեստորաններ, բուժհաստատություն, ինքնաթիռ և գնացք մտնելու համար: Օրենքն ուժի մեջ է մտնելու օգստոսի սկզբից:

Սենատորների կատարած փոփոխության արդյունքում անցաթուղթ պահանջող վայրերի ցանկից բացառվել են բացօթյա սրճարանները:

Փաստաթուղթը մշակվել է կառավարության կողմից՝ հուլիսի 12-ին երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձից արդյունքում:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի մի շարք քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ սանիտարական միջոցառումների և անցաթղթերի ներմուծման:
 

Նմանատիպ նյութեր