30328 դիտում
17:02 10-11-2024
Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. Արևաբույր գյուղում կրակի է մատնվել գյուղացուն պատկանող մի քանի տոննա անասնակերը. ժամանել են Արարատի և Մասիսի հրշեջները, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաբույր գյուղում կուտակված անասնակեր է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության Արտաշատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ամբողջությամբ վնասված մի քանի տոննա խոտը պատկանում է նույն գյուղի բնակիչ 42-ամյա Նորայր Հ.-ին, ով գյուղացիների հետ մինչ հրշեջների ժամանումը փորձել է պայքարել կրակի տարածման դեմ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
15776 դիտում
18:17 11-09-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Զառ գյուղում կրակի է մատնվել բնակչի 450 հակ անասնակերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ