211652_close_icon
views-count910 դիտում article-date 21:30 05-09-2024

Պավել Դուրովին արգելվում է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիս

«Տելեգրամ»-ի համահիմնադիր Պավել Դուրովին արգելվում է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է «Paris Match» ամսագիրը։

39-ամյա Դուրովը ձերբակալվել էր Փարիզից դուրս գտնվող Լե Բուրժե օդանավակայանում, նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար՝ կապված հաղորդագրությունների հավելվածում ենթադրյալ անօրինական գործունեության հետ:

Դատարանը նրան ազատ է արձակել 5 միլիոն եվրո գրավի դիմաց՝ առանց Ֆրանսիայի տարածքը լքելու իրավունքի։ Նշվում է, որ նշանակված 5 միլիոն եվրո գրավը Դուրովը կարող է վճարել նաև մաս-մաս։

Նմանատիպ նյութեր