2025 թվականի սկզբից Միացյալ Նահանգները լքել է ավելի քան 3 միլիոն անօրինական ներգաղթյալ
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը հայտնել է, որ 2025 թվականի սկզբից Միացյալ Նահանգները լքել է ավելի քան 3 միլիոն անօրինական ներգաղթյալ։
Մարկվեյն Մալինի խոսքով՝ անօրինական միգրանտների ձերբակալությունների թիվը շարունակում է աճել, գերատեսչությունը գրեթե ամեն օր ձերբակալությունների քանակով նոր ռեկորդներ է սահմանում։ Պաշտոնյան մանրամասնել է, որ 3 միլիոնից 1.6 միլիոն ներգաղթյալ արտաքսվել է ԱՄՆ-ից Ներգաղթի և մաքսային ծառայության ջանքերով, մինչդեռ ևս 1.4 միլիոնը հեռացել է ինքնակամ՝ օգտվելով կառավարության ֆինանսական աջակցության ծրագրից։
Մալինը հավելել է, որ ամեն օր ձերբակալվող անօրինական ներգաղթյալների մոտ 70 %-ը հանցագործություններ կատարած անձինք են։ Նաև, ըստ նախարարի, ստուգումների արդյունքում հայտնաբերվել է Միացյալ Նահանգների քաղաքացիություն չունեցող 250,000 անձ: Հայտնաբերվել է 400,000 մահացած մարդու անուն, որոնք գրանցված են եղել քվեարկելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությանն ընդառաջ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին:
«ԱՄՆ-ի հակառակորդները, այդ թվում՝ առնվազն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, ունեն ԱՄՆ-ի ընտրական ենթակառուցվածքին վնաս հասցնելու հնարավորություններ»,- նշել էր Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հավելել էր նաև, որ Չինաստանն ապօրինաբար հասանելիություն է ստացել ամերիկացի 220 միլիոն ընտրողի տվյալներին և փորձել է խանգարել իր վերընտրվելուն: Մոսկվան և Պեկինը հերքել են բոլոր մեղադրանքները: