87332 դիտում
21:57 04-09-2024
Գավառում պարեկները հայտնաբերել են «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան, որի վրա տեղադրված ռուսական համարանիշներն ու վարորդի ներկայացրած հաշվառման վկայագիրը եղել են կեղծ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գավառ քաղաքի բնակիչ 42-ամյա Արտակ Կ.-ն շրջում է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա տեղադրված ռուսական համարանիշները կեղծ են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ՝ 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները Գավառ քաղաքի մի քանի փողոցներում փորձում են գտնել կասկածելի «յաշիկը» ու գիշերը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ազատության փողոցում պարեկ Գալստյանը նկատում է ավտոմեքենան, որի վրա լինում են ռուսական «Е777 BA777» համարանիշները։
Պարեկին տեսնելով՝ «յաշիկավարը» փորձում է շրջանցել, սակայն պարեկը նրանից ավելի «շուստրի» է դուրս գալիս և կարողանում է կանխել նրա տեղաշարժը։
Տեղում պարզվում է, որ ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Ստուգման արդյունքում պարզվում է, որ նշված ավտոմեքենայի համարանիշները կեղծ են, իսկ վարորդ Արտակ Կ.-ն պարեկներին է ներկայացնում X համարի ՌԴ հաշվառման վկայագիր։ Ստուգմամբ պարզվում է, որ ներկայացված վկայագիրը նույնպես կեղծ է։
Ավտոմեքենան պարեկները տեղափոխում են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+