715 դիտում
15:28 04-09-2024
Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ շեղումներ.Լոռիում կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ամալյա Փարեմուզյանին պատկանող կաթնամթերքի՝ պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Շնող) իրականացված ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ շեղումներ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Այսպես.
արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերի հնարավորությունը.
արտադրամասում տարանջատված չեն եղել հումքի ընդունման, պահման, տեխնոլոգիական գործընթացի իրականացման և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և պահման տարածքները.
չի բացառվել կենդանիների (այդ թվում՝ կրծողների և միջատների) ներթափանցումը արտադրական շինությունների տարածք.
չեն ապահովվել տեխնիկական սարքավորումների տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում.
չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ.
արտադրական շինություններն ապահովված չեն եղել սանհանգույցներով,
չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումները վերացնելը. սահմանվել է ժամկետ:

Նմանատիպ նյութեր
7144 դիտում
16:23 27-04-2018
Արթիկում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով կասեցվել է արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1709 դիտում
12:25 06-09-2021
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ․ հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
8035 դիտում
21:00 08-09-2017
Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը. խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը
Այս բաժնից
805 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել