211652_close_icon

Արթիկում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով կասեցվել է արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7297 դիտում article-date 16:23 27-04-2018
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրած վերահսկողության արդյունքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող և «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող ալրային, կրեմային հրուշակեղենի և մսային կիսապատրաստվածքների արտադրամասում հայտնաբերել է մի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես՝ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային նեկայացվող պահանջների խախտումներով: Պարզվել է նաև, որ բացակայել է արտադրվող հրուշակեղենի համար անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC): Ծառայությունը կասեցրել է «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի գործունեությունը՝ մինչև հայտանբերված խախտումները վերացնելը: Տրվել են դրանք շտկելու վերաբերյալ հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր