1258 դիտում
14:12 03-09-2024
ՀՀ-ում պաշտոնապես կնշվի Հայրերի օրը. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ
Նախագծով նախատեսվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում եւ հունիսի 17-ը սահմանել որպես Հայրերի օր: Օրինագծի հեղինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, մեկնաբանելով օրվա ամսաթվի ընտրությունը, նշել է, որ հաշվի է առնվել մի շարք երկրների փորձը՝ ընդգծելով, որ ներկայումս Հայրերի օրն ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը: Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել օրվա ընտրության հարցը քննարկել:
Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ օրվա ընտրության վերաբերյալ կարելի է խորհուրդ հարցնել ազգագրագետներին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի նիստում դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Նմանատիպ նյութեր
4808 դիտում
23:36 04-10-2021
Ռուսաստանում այսուհետ պաշտոնապես կնշվի հայրերի օրը
2144 դիտում
14:07 08-04-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապրիլի վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու տոն նշելու մասին օրենքի նախագիծը
1717 դիտում
11:42 15-08-2024
ՀՀ–ում այսուհետ Հայրերի օր կլինի. այն կնշվի հունիսի 17–ին
Այս բաժնից
595 դիտում
09:06 13-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
3997 դիտում
22:51 12-01-2025
Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը