211652_close_icon
views-count505 դիտում article-date 12:08 02-09-2024

Արցախի կորուստը մեզ պետք է պայքարի մղի, անկախ նրանից, թե ներքին թշնամի իշխանությունն ինչ կասի. Բագրատ Սրբազան

Արցախի կորուստն անպատվություն է մեզ համար, ինչը պետք է մղի պայքարի, անկախ նրանից, թե աշխարհը կամ այս ներքին թշնամի իշխանությունն ինչ կասի։ Այս մասին Եռաբլուրում ասաց Բագրատ Սրբազանը:

«Պատասխանատուն էլ, մեղավորն էլ, պատմության խարանն էլ, ներկայիս խարանն էլ, մեր գողացված կենսագրության խարանն էլ Նիկոլ Փաշինյան երևույթի ճակատին է»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ արցախցիների վերադարձն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների քաղաքական և բարոյական հիմքերում է գտնվում․ «Չկա ազդեցություն ունեցող որևէ պետություն, որն այդ մասին չխոսի։

Արցախցիների վերադարձը շատ իրատեսական է։ Մենք պատկերացնում ենք, որ այդ հարցը պետք է ներառվի բանակցային օրակարգում, միջազգային անվտանգության երաշխիքներով, բայց այս պահին բանակցություններ գոյություն չունեն»։

Խոսելով եկեղեցի-իշխանություն հարաբերությունների մասին՝ Սրբազանն ասաց, որ նման խնդիր չկա։ «Եկեղեցին խոսում է ճշմարտության մասին։ Ես չեմ պատկերացնում, որ եկեղեցին կարող էր որևէ ձայն չհանել Արցախի հանձնումից, սահմանային խայտառակ իրավիճակից, կեղծ սահմանազատման, սահմանագծման գործընթացից հետո։ Դա անհասկանալի կլիներ»,-եզրափակեց Բագրատ Սրբազանը։

Նմանատիպ նյութեր