211652_close_icon

Ոչ ոք չի կարող մեզ հաղթել, եթե մենք մեզ չպարտվենք․ Բագրատ Սրբազան

views-count1579 դիտում article-date 10:06 07-12-2023
Ոչ ոք չի կարող մեզ հաղթել՝ ո՛չ աշխարհաքաղաքական շարժեր, ո՛չ չգիտեմինչ տեսակի ուժեր, եթե մենք մեզ չպարտվենք։ 

Մենք մեզ ենք պարտվել, մենք մեր գիտակցությանն ու գոյությանն ենք պարտվել, մեր արժեքների փոփոխությանն ենք պարտվում։

Վերցրեք մեր դպրոցները, այս վերջին շրջանին շատ խոսվեց դասագրքերի մասին։ Ի՞նչ կա այնտեղ։

Ես սրա մասին զգուշացրել եմ դեռ տարիներ առաջ․ ի՞նչ ենք մենք ուսուցանելու՝ կեղծի՞ք, թե՞ ճշմարտություն։ Ի՞նչ ենք ուսուցանելու։ Ինչպիսի՞ մարդ ենք ուզելու կերտել․ անհասկանալի իրավունքներով և պարտականություններով գոյությո՞ւն, անդեմ զանգվա՞ծ, թե՞ արժեքով ապրող մարդ։

Բագրատ Սրբազան

Նմանատիպ նյութեր