Իսրայելը հերքել է Գազայում պոլիոմիելիտի պատվաստման նպատակով լիակատար հրադադարի մասին լուրերը
Գազայում պոլիոմիելիտի պատվաստումների անցկացման համար լիակատար հրադադարի մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը, ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի հայտարարության մեջ։ Փոխանցում է News.am-ը։
Ըստ Գենդելմանի, Իսրայելը միայն մարդասիրական միջանցք կտրամադրի, որով կանցնեն պատվաստման խմբերը։ Միաժամանակ կստեղծվեն սահմանափակ գոտիներ, որոնք մի քանի ժամվա ընթացքում անվտանգ կլինեն պատվաստումների համար։
«Իսրայելը մեծ նշանակություն է տալիս Գազայի հատվածում պոլիոմիելիտի բռնկումը կանխելուն, այդ թվում՝ ամբողջ տարածաշրջանում համաճարակի տարածումը կանխելու նպատակով», - ասել է Նաթանյահուի գրասենյակի խոսնակը։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր Գազայի հատվածում վերջին 25 տարվա ընթացքում պոլիտոմիելիտով վարակվելու առաջին դեպքի մասին։
ԱՀԿ-ի տվյալներով, իսրայելական բանակը և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը երեք գոտում դադարեցրել են մարտերը երեխաների պատվաստման համար։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ավելի վաղ կոչ էր արել եռօրյա հրադադար հաստատել՝ պատվաստումներ անցկացնելու նպատակով։