211652_close_icon

Լավ կլիներ՝ «Ֆեստիվառներին» միլիոնավոր դոլարներ հատկացնող իշխանությունը հոգար հեռացման համակարգերի, հեղեղատարների կառուցման մասին

views-count952 դիտում article-date 12:21 31-08-2024
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. 

«Օրեր առաջ անդրադարձել էի ջրատարների մաքրության խնդրին, նշել, որ դրանք տարիներ շարունակ պատշաճ կերպով չեն մաքրվում՝ կուտակելով հող, ավազ, տերևներ։
Սրանով պարտավոր են զբաղվել քաղաքային իշխանությունները, մինչդեռ, ամեն հորդառատ անձրևից հետո տեսնում ենք նույն պատկերը՝ ջրի մեջ կորած Երևանը։

«Վեոլիա Ջուր» ընկերությանը մեղադրելուց զատ, լավ կլիներ, որ «Ֆեստիվառներին» միլիոնավոր դոլարներ հատկացնող իշխանությունները հոգային օրեցօր ընդլայնվող մայրաքաղաքում սակավաթիվ հեռացման համակարգերի, հեղեղատարների կառուցման մասին։

Քաղաքային իշխանությունների կողմից անտարբերության մատնված խնդրի հետևանքով շարունակաբար տուժում են մեր քաղաքացիները, վնասվում է վերջիններիս գույքը, կրում են ֆինանսական մեծ վնասներ»։

Նմանատիպ նյութեր