3588 դիտում
09:43 03-12-2016
ՕՖշորներից միլիոնավոր դոլարներ են ներդրվում մեր տնտեսության մեջ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում արձանագրված օտարերկրյա ամենախոշոր ներդրումը (զուտ ներհոսքը) արձանագրվել է Կիպրոսից, որը ինչպես հայտնի է, օֆշորային գոտի է: Այստեղից մեր տնտեսության մեջ ներդրվել է 170 մլն դոլար:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկանքի համաձայն, այս գումարը ներդրվել է «կացության կազմակերպում» տողով: Թե ՀՀ-ում որտեղ և ով է «կազմակերպել» այդ «կացությունը» անհայտ է: Թերևս, բոլորին է հայտնի, որ հաճախ մեր պաշտոնյաներն ու օլիգարխները իրենց ապօրինի եկամուտները կուտակում են օֆշորներում և որպես «օտարերկրյա» ներդրում բերում ՀՀ, նպատակ ունենալով թաքցնել այդ գումարների ծագումնաբանությունը:
Բացի դրանից, ձևակերպելով ներդրումը որպես «օտարերկրյա», ստանում են հարկային որոշակի արտոնություններ: Բայց սա էլ ամենը չէ: Որևէ բիզնեսում օֆշորներից բերված ուռճացված ներդրում ցույց տալու պարագայում այդ անհայտ «ներդրողները» հետագայում խուսափում են հարկերի մի զգալի մասից: Ստացված հասույթներից մի որոշակի մասը նրանք իբր ուղղում են այդ «ներդրումը» մարելուն և այդպիսով թերվճարումներ անում պետբյուջե: Եվս մի խոշոր «օտարերկրյա» ներդրում, մոտ 60 միլիոն դոլարի, մեր տնտեսության մեջ դրվել է մեկ այլ օֆշորից՝ Լյուքսեմբուրգից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
97769 դիտում
10:20 25-06-2018
Միլիոնավոր դոլարներ՝ Լոռու փոքրիկների համար Կարեն Կարապեյանի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3226 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»