2212 դիտում
10:30 28-08-2024
Լավագույն համայնքային ոստիկան ճանաչվելը պարտավորեցնող է. Ռաֆայել Մանուկյան
Ոստիկանության մայոր Ռաֆայել Մանուկյանը ճանաչվել է 2023 թ. լավագույն համայնքային ոստիկան։ Մեզ հետ զրույցում ասում է, որ ոստիկան դառնալու որոշումը պատահական էր, բայց երբեք չի զղջացել,որովհետև հենց սկզբից սիրել է իր աշխատանքը. «Մասնագիտությունն ընտրել եմ այն պատճառով, որ միշտ հաճելի է եղել քաղաքացների կողքին լինելը, նրանց օգտակար լինելը։ Սիրով եմ կատարում իմ գործը, որևէ խնդիր երբեք չեմ ունեցել, չեմ հոգնում աշխատելուց»։
Ռաֆայել Մանուկյանը նախորդ տարի բացահայտել է 44 հանցագործություն, այդ թվում՝ թմրանյութի ապօրինի շրջանառության, իրացման, ավազակության և այլ դեպքեր։ Նրա անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնվել են զենքեր, հայտնաբերվել են հետախուզվողներ։
Մեզ հետ զրույցում Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Յուրա Շահվերդյանն ասում է՝ օրվա որ ժամին էլ լինի, ինչ իրավիճակ էլ լինի, Ռաֆայել Մանուկյանն առանց տրտնջալու, բարեխղճորեն կատարում է իր առջև դրված խնդիրները. «Բարեխիղճ ծառայող է, հարգանք է վայելում գործընկերների կողմից, դրական, լավ անձնավորություն է։ Նախորդ տարի բացահայտել է հանցագործության դեպքեր, ինչի համար ղեկավարության կողմից գնահատվել է որպես լավագույն ոստիկան։ Ինքը սիրելով է աշխատանքը կատարում »։
Գործընկերների խոսքով՝ Ռաֆայել Մանուկյանն առանձնանում է մարդկային հատկանիշներով՝ սրտացավ է, միշտ պատրաստ լսելու, աջակցելու։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ինֆորմացիայի և վերլուծության ավագ տեսուչ Ալիսա Ազարյանի խոսքով՝ «Ռաֆայել Մանուկյանը բարդ իրավիճակներում շատ ճիշտ է կողմնորոշվում, նախաձեռնող է, լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները»։
«Ռաֆայել Մանուկյանի հետ ծառայում ենք շուրջ երեք տարի, միասին բացահայտել ենք շատ հանցագործություններ:
Բացի ծառայակից ընկերներ լինելուց , կյանքում էլ ենք ընկերներ։ Կարող եմ մի դեպք մտաբերել Ռաֆայել Մանուկյանի հետ ծառայությունից։ Ծառայությունն ավարտել, գնում էինք տուն, երբ Ռաֆայելը տեղեկություն ստացավ, որ երկու երիտասարդ թմրամիջոց են իրացնում: Անմիջապես շտապել ենք դեպքի վայր և ձերբակալել նրանց»,-ասում է Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սամվել Եթարյանը:
Գրագետ, արագ կողմնորոշվող, կարգապահ, պատրաստակամ. ըստ Ռաֆայել Մանուկյանի՝ ոստիկանն այսպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի։
Ասում է, եթե նույնիսկ արձակուրդի մեջ է, չի կարող անտարբեր անցնել որևէ իրավախախտման կողքով։
Աշխատանքից ազատ ժամերը նվիրում է ընտանիքին. Ռաֆայել Մանուկյանը երեք երեխաների հայր է։
Ասում է՝ լավագույն համայնքային ոստիկան ճանաչվելը պարտավորեցնող է, պետք է առավել եռանդով ծառայես, որպեսզի ապացուցես, որ քո հարցում չեն սխալվել։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3005 դիտում
16:00 24-03-2017
Հենրիխ Մխիթարյան. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը միշտ էլ պատիվ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1129 դիտում
18:01 06-09-2023
2022 թվականի լավագույն համայնքային ոստիկան է ճանաչվել Հարություն Մանուկյանը
Այս բաժնից
790 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
673 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
874 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am