Որքան շատանան կապիկի ծաղիկի դեպքերը, այնքան վիրուսը կարող է ավելի արագ մուտացիայի ենթարկվել. Օնիշչենկո
Կապիկի ծաղիկը կարող է ավելի արագ մուտացիայի ենթարկվել, եթե հիվանդացության ավելի շատ դեպքեր լինեն: Հնարավոր է, որ վարակը փոխանցվի օդակաթիլային ճանապարհով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս մասին ասել է համաճարակաբան, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն։
«Որքան շատ մարդ հիվանդանա, այնքան ավելի արագ կարող է լինել գենետիկական մուտացիան և այն ժամանակ կապիկի ծաղիկն ավելի վտանգավոր լինի։
«Մարդիկ սկսեցին հիվանդանալ և վարակը միմյանց փոխանցել անբնական ճանապարհով, բայց ոչ ոք չի բացառում, որ այն կսկսի փոխանցվել դասական տարբերակով, ինչպես ջրծաղիկը, օդային ճանապարհով»,- ասել է նա։
Օնիշչենկոն հավելել է, որ պատվաստանյութեր ստեղծելու կարիք կա։