691 դիտում
16:04 23-08-2024
Իշխանությունների կողմից որդեգրված ապազգային քաղաքականության հետևանքով զիջվում են ազգային կենսական շահերը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ
Ուղիղ 34 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով պաշտոնապես սկիզբ դրվեց Հայոց անկախ պետականության կայացման գործընթացին, սահմանվեցին պետականության զարգացման ուղենիշները։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Հայաստանի անկախության հռչակագրի օրվա առթիվ հայտարարություն է տարածել:
«1990 թ․ օգոստոսի 23-ի փաստաթուղթը սահմանում է ազգային պետություն կառուցելու տեսլականը՝ ինքնիշխանություն, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն, ազգային բանակ, խոսքի, մամուլի, խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունք, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում, կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։ Հայաստանի Հանրապետության գերակա հանձնառություններում ամրագրվեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հետապնդելու հաստատակամությունը: Ըստ էության, Անկախության հռչակագիրը հայտարարում և ուղենշում է նորանկախ Հայաստանի ազգային պետականություն կառուցելու հավատամքը, ճշտում իր համազգային հավակնություններն ու իդեալները, սեփական անվտանգության և ինքնիշխանության բանաձևն ու տեսլականը:
Այսօր Հայոց պետականությունը գոյութենական մարտահրավերներ է դիմագրավում, իշխանությունների կողմից որդեգրված ապազգային քաղաքականության հետևանքով զիջվում են ազգային կենսական շահերը, Անկախության հռչակագրով ամրագրված հանձնառությունները, թշնամու պատկերացումներով վերաձևվում է ապագայի մեր տեսլականը: Անկախության հռչակագիրը մեր համազգային պատմական երթի կարևորագույն հանգրվանն է, արժանապատիվ և կենսունակ պետականութուն կառուցելու մեր հավատամքը, որին պարտավոր ենք անզիջում լծվել ազգովին:
Օրվա առիթով շնորհավորում ենք հայ ժողովրդին և վստահություն հայտնում, որ համազգային ուժերով կկարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրը»,-գրված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
886 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2623 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1006 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ