211652_close_icon
views-count3895 դիտում article-date 23:00 20-08-2024

Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը։ Այս մասին հայտնում են Բերդի համայնքապետարանից:

«Մարիամի և Աննայի լույս աշխարհ գալու կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք հերոսի ծնողներին, ընտանիքին, հարազատներին` մաղթելով, որ փոքրիկների ծննդյան ավետիսը մխիթարություն, հույս, հավատ ու երջանկություն բերի նրանց սրտերին։

Թող փոքրիկների մանկության հեքիաթը հյուսվի խաղաղ հայրենիքում։ Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ 2020 թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։

Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։ Նահատակվել է պատերազմի 12-րդ օրը` հանուն հայրենիքի»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր