211652_close_icon
views-count2122 դիտում article-date 23:18 19-08-2024

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կդադարեցվի երթևեկությունը Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի` Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ)։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, ընդգծելով, որ մինչև հոկտեմբերի 6-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։

Նմանատիպ նյութեր