211652_close_icon
views-count1033 դիտում article-date 15:00 17-08-2024

Եվրոպայում բարձրացվել է «կապիկի ծաղկով» վարակման ռիսկի մակարդակը

«Կապիկի ծաղկի» սքրինինգը կուժեղացվի ամբողջ աշխարհում այն բանից հետո, երբ հիվանդության ավելի շատ դեպքեր են հայտնաբերվել Աֆրիկայի սահմաններից դուրս, գրել է Birmingham Live-ը։

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ուրբաթ բարձրացրել է կապիկի ծաղկով վարակման ռիսկի մակարդակը՝ ցածրից չափավորի։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հինգշաբթի Շվեդիայում գրանցվել է հիվանդության առաջին դեպքը Եվրամիությունում, իսկ այսօր (ուրբաթ)՝ Պակիստանում։ Ստոկհոլմում կայանող ECDC-ը հայտնել է, որ «միանգամայն հավանական» է, որ Եվրոպա բերվեն նոր դեպքեր։ «Եվրոպայի եւ Աֆրիկայի միջեւ սերտ կապերի պատճառով մենք պետք է պատրաստ լինենք I խմբի ներկրված դեպքերի ավելացման»,- նշվել է ECDC տնօրեն Փամելա Ռենդի Վագների հայտարարությունում։
Արեւելյան Անգլիայի համալսարանի բժշկության պրոֆեսոր Փոլ Հանթերն իր հերթին ասել է, որ շտամը «արդեն կարող է լինել այստեղ»՝ թեստավորման եւ ախտորոշման ձգձգման պատճառով։

«Եթե ես ցանկանայի վիճել, ես կպնդեի, որ վիրուսն արդեն տարածված է երկրում, որովհետեւ այն ընթացքում, երբ դուք կվարակվեք եւ ձեզ կախտորոշեն, որպեսզի հասկանան, թե որ խմբին է այն պատկանում, ձեզ երկու շաբաթ անհրաժեշտ կլինի»,- ասել է դոկտոր Հանթերը։

Նմանատիպ նյութեր