47121 դիտում
19:03 12-08-2024
Խոշոր ավտովթար՝ Արթիկ քաղաքում․ հողով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արայիկ Ա․-ն իր վարած «Կամազ» մակնիշի հողով բարձված ավտոմեքենայով Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, և ոստիկանության Արթիկի բաժնի պետ Հարություն Ադամյանը։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
Նմանատիպ նյութեր
21467 դիտում
19:50 01-09-2019
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու հողով բարձված ԿԱՄԱԶ-ը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ