982 դիտում
18:14 12-08-2024
Հայ մարզիկների գրանցած արդյունքները բավարար են. Կարեն Գիլոյան
«Օլիմպիական խաղերն ամենադժվար մարզական իրադարձություններն են, որը կազմակերպիչների համար դառնում է լուրջ փորձություն: Սա իմ 9-րդ Օլիմպիական խաղերն էին, ու Փարիզ-2024-ը մտնում է իմ տեսած խաղերի լավագույն եռյակի մեջ: Փարիզը՝ որպես սիրով լի քաղաք, կարողացավ սիրով ընդունել իր հյուրերին»,- «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, ամփոփելով Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների կատարած աշխատանքը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Գիլոյանն ընդգծեց, որ պետք է հաշվի առնել`Հայաստանը մասնակցում էր 15 մարզիկով, որոնցից 3-ը «սպիտակ քարտով»։ Ըստ նրա՝ այդ տեսանկյունից թվերը շատ խոսուն են:
«Ես մարզիկների գրանցած արդյունքները կգնահատեմ բավարար: Չեմ համարում ձախողված, չեմ համարում նաև ֆանտաստիկ: Այն ռազմավարությունը, որը որդեգրել է կառավարությունը, չի կարող այդքան արագ արդյունք տալ:
Սպորտում այսօրվա ներդրումը վաղը մեդալի չի վերածվում: Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում ես հստակ պատասխան կտամ` մենք ճիշտ ե՞նք անում, թե՞ ոչ: Գիտեմ, հիմա շատերը կսկսեն քննադատել, բայց մի փոքր համբերություն է պետք: Բայց մեջբերեմ վիճակագրական մի քանի թվեր. 1996 թվականից մինչև 2024 թվականը որակապես ավելի լավ եղել են միայն 1996 և 2016 թվականների Օլիմպիական խաղերը, երբ ունեցել ենք չեմպիոններ:
Այս երկու խաղերից հետո Փարիզ-2024-ը մեզ համար ամենալավն է որակապես` երեք արծաթ, մեկ բրոնզ»,-նշեց նա:
Գիլոյանի փոխանցմամբ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ընդհանուր ամփոփումներ կլինեն բոլոր մարզաձևերում, վերլուծություններ կարվեն ու կհստակեցվեն առաջիկա անելիքները։

Նմանատիպ նյութեր
1687 դիտում
21:35 27-07-2024
Փարիզ-2024․ հայտնի են Վահագն Դավթյանի և Արթուր Դավթյանի գրանցած արդյունքները. ArmSport.am
1671 դիտում
11:09 11-06-2015
Մեր հավաքականը պատրաստ է պայքարի. Կարեն Գիլոյան
4118 դիտում
15:53 26-06-2015
Կարեն Գիլոյան. Բաքվից վերադառնում ենք բարձր գլխով
Այս բաժնից
2365 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2716 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4024 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային