211652_close_icon
views-count1674 դիտում article-date 11:09 11-06-2015

Մեր հավաքականը պատրաստ է պայքարի. Կարեն Գիլոյան

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական բաժնի ավագ լրագրող-մեկնաբան Կարեն Գիլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Ողջույն: Ես առաջին ամառային եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղարն եմ: Ուստի այսօրվանից մինչև խաղերի ավարտը իմ էջը կարող եք համարել պաշտոնական լրատվության էջ: 6 հոգուց բաղկացած մեր խումբն արդեն 1 օր է Բաքվում է: Մենք բնակվում ենք խաղերի մարզական ավանում: Մեզ հետ նույն շենքում են նաև Շվեդիայի հավաքականը, որի կազմում հայ կա: Մեր հարևանությամբ տեղակայվել են Գերմանիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի և հունգարիայի հավաքականները: Այսօր մեզ կմիանան հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիկներն ու մարզիչները: Խաղերի բացման արարողությունը կկայանա վաղը: Հունիսի 13-ին գորգ դուրս կգա Ռոման Ամոյանը: Տրամադրությունը մարտական է: Մեր հավաքականը պատրաստ է պայքարի: Սպասեք նորությունների: Բոլորիս մաղթում եմ հաղթանակ»:

Նմանատիպ նյութեր