Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահը հրաժարվել է հանդիպել Վրաստան ժամանած ամերիկացի սենատորների հետ
                        Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր  նախագահ  Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչների՝ սենատոր Ջին Շահինի և հանրապետական կոնգրեսական Մայք Թյորների հետ, որոնք այցով գտնվում են Վրաստանում: Գրում են ռուսական լրատվականները;
«Մենք հանդիպում ենք խնդրել պարոն Իվանիշվիլիի հետ։
Նա հրաժարվեց հանդիպել մեզ հետ, բայց ելնելով այն ամենից, ինչ մենք այստեղ լսեցինք, նա երկրի հիմնական որոշում կայացնողն է, և ամոթ է, որ նա հրաժարվեց հանդիպել մեզ հետ»,- լրագրողներին ասել է ԱՄՆ կոնգրեսական Ջին Շահինը։
ԱՄՆ-ի երկու գլխավոր կուսակցությունների ներկայացուցիչների այցը տեղի է ունենում վրաց-ամերիկյան հարաբերություններում աննախադեպ ճգնաժամի ֆոնին:
Վաշինգտոնն այս ամառ հայտարարել է հարաբերությունների վերանայման, ֆինանսական օգնության դադարեցման և զորավարժությունների չեղարկման մասին։