Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ է ընտրվել խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Այս մասին հաղորդում է [url=https://ria.ru/20210116/gruziya-1593316949.html]ria.ru[/url]-ն:
«Կուսակցության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Իրակլի Կոբախիձեն»,- հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
«Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Բիձինա Իվանիշվիլին: