211652_close_icon
views-count1282 դիտում article-date 11:45 06-08-2024

Հայկ Մարտիրոսյանն արծաթե մեդալ է նվաճել՝ հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Chessy» թիմը դարձել է աշխարհի կայծակնային շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Թիմի կազմում էին Ռիչարդ Ռապորտը, Ալեքսեյ Սարանան, Հայկ Մարտիրոսյանը, Վիդիտ Սանտոշ Գուջրատին, Ջորդեն Վան Ֆորեստը, Էրդողմուս Յագիզ Քաանը, Աննա Մուզիչուկը, Համպի Կոներուն և Մուխթար Աինակուլը։

Հայկը մեդալ է նվաճել նաև անհատական պայքարում։ 3-րդ խաղատախտակի վրա հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակներում Հայկը 2։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի թիվ մեկ շախմատիստ Շահրիար Մամեդյարովին։

Նմանատիպ նյութեր