211652_close_icon
views-count1123 դիտում article-date 17:24 03-08-2024

Չեմ կարող նույնիսկ բնակարանի վարձը վճարել․ Ալեքսիս Օհանյանն օգնել է ՕԽ-ին մասնակցած ամերիկացի մարզիկին

Ամերիկացի մարզուհի Վերոնիկա Ֆրեյլին, ով հանդես է գալիս սկավառակի նետում մարզաձևում, սոցցանցերում հայտնել է, որ ի վիճակի չէ բնակարանի վարձը վճարել։ Նա մասնակցել է 2024 թվականի Օլիմպիական խաղերին Փարիզում (Ֆրանսիա):

«Վաղը մասնակցում եմ Օլիմպիական խաղերին և չեմ կարող նույնիսկ բնակարանի վարձը վճարել: Իմ դպրոցն ինձ միայն վարձավճարի մոտ 75%-ն է տվել, մինչդեռ նրանք վճարում են ֆուտբոլիստներին… բավական գումար նոր մեքենաներ և տներ գնելու համար»,- գրել է Ֆրեյլին սոցիալական ցանցում։

Նախ նրա գրառմանը արձագանքել է ռեփեր Ֆլեյվոր Ֆլեյվը և Ֆրեյլիին ուղարկել վարձավճարը հոգալու համար անհրաժեշտ գումարը։ Այնուհետև արձագանքել է ամերիկացի լեգենդար թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ Ալեքսիս Օհանյանը։ The Athletic-ը հայտնում է, որ Reddit սոցիալական ցանցի հիմնադիրը մարզիկին ուղարկել է 7760 դոլար։

Երեկ՝ օգոստոսի 2-ին, կայացան սկավառակի նետման օլիմպիական մրցաշարի որակավորումը։ Վերոնիկա Ֆրեյլին գրավեց ութերորդ տեղը՝ մեկ քայլ հետ մնալով եզրափակչից, որտեղ որակավորվեցին 7 մարզիկներ։

Նմանատիպ նյութեր