1663 դիտում
12:59 10-12-2020
Պատերազմին մասնակցած ուսանողների 1-ին կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով կփոխհատուցվի
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այս նախագծով նշված անձանց համար առաջին կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով փոխհատուցվում է:
«Միջոցառման շրջանակում շահառու են հանդիսանում այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողներն են մասնակցել կամ ում ամուսինն է մասնակցել պատերազմին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ովքեր արդեն վճարել են ուսման վարձը, նրանց այդ գումարը կվերադարձվի:
Նմանատիպ նյութեր
8269 դիտում
16:17 19-10-2017
Կառավարության հատկացրած գումարով մասնակի կփոխհատուցվի պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը
Այս բաժնից
1507 դիտում
09:12 24-01-2025
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը․ Factor.am
841 դիտում
00:33 24-01-2025
Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությանը գրասենյակ է տրամադրել
802 դիտում
23:37 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր