5543 դիտում
09:16 01-08-2024
Ինչո՞ւ Շահինյանը չդարձավ Արշակ Կարապետյանի կուսակցության նախագահ. iravunk.com
«Իրավունքն» անդրադարձել էր, որ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել երկրորդ անգամ, քանի որ նախորդը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մերժվել ու չէր գրանցվել: Հատկանշական էր այն, որ ի տարբերություն նախորդ համագումարի, որտեղ կուսակցության գլխավոր քարտուղար էր ընտրվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, երկրորդ անգամ տեղի ունեցած համագումարին ներկայացվեց բոլորովին այլ ղեկավար կազմ, եւ ընտրվեց կուսակցության նոր նախագահ: Իսկ Հովհաննես Շահինյանն ընդհանրապես ներկա չէր համագումարին: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել նրա եւ Արշակ Կարապետյանի միջեւ, մանրամասներ ենք պարզել հենց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԻՑ:
— Տարբեր ասեկոսեներ են շրջանառվում, թե ինչո՞ւ Դուք չդարձաք «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Ձեր եւ գեներալ Կարապետյանի միջեւ:
— Մինչ կուսակցությունը, ասեմ, որ ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ, որը կոչվում է «Մենք գալիս ենք»: ՀԿ-ն եւ «Համահայկական ճակատ» շարժումը կնքել են համագործակցման համաձայնագիր, որում կար նպատակ` կուսակցություն հիմնադրելու: Մենք անցկացրել ենք համագումար, եւ կուսակցությունը, որը կոչվում է «Համահայկական ճակատ», պետական ռեգիստրի կողմից տարբեր պատճառաբանություններով գրանցում չի ստանում, որոնք իրենցից ներկայացնում էին միայն տեխնիկական թերություններ:
Երկրորդ համագումարը կայացավ, եւ իմ որոշմամբ՝ ես չմասնակցեցի կուսակցական աշխատանքներին, քանի որ քրեական հետապնդումները, որոնք կային իմ նկատմամբ՝ 2019 թվականից սանձազերծված, կրկին վերաբացվել էր, ու ես իմ ուժերը պետք է կենտրոնացնեի դատաքննության մեջ, որը շատ ինտեսիվ գնում է, ու ամիսը 3-4 նիստ է տեղի ունենում: Իհարկե, գեներալը համաձայն չէր իմ որոշման հետ, բայց ես խնդրեցի, որ իմ գործընկերները ըմբռնումով մոտենան այդ հարցին: Ես 7 քննիչ եմ փոխել, եւ այս ողջ ընթացքում իմ նկատմամբ երկրից դուրս գալու ելքը բացվել-փակվել է, գործը փակվել, վերաբացվել է:
Եվ այդ ամենը սկսվեց իմ մի շատ կարեւոր հայտարարությունից հետո, որը ես արել էի լրատվականներից մեկում: Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ շատ ծանր տարան, եւ նաեւ հետագայում դա նպաստեց քրեական գործը վերաբացելուն՝ 2023 թվականի ապրիլին: Ես գեներալ Կարապետյանին ճանաչում եմ 1994 թվականից, եւ մեր համագործակցությունը այնպես չէ, որ բացառապես կախված է եղել իր կողմից շարժում սկսելու կամ քաղաքական ակտիվություն ցուցաբերելու հետ: Մենք եղել եւ մնում ենք բարեկամներ, ու որեւիցե գաղափարական տարաձայնություններ, ճանապարհային շեղումներ կամ մեկս մյուսից նեղվածություն, բացարձակ չկա: Նաեւ ասեմ, որ գաղափարական սկզբունքայնությունը մեզ մոտ շատ համահունչ է: Եթե անգամ Կարապետյանը տեսներ Հայաստանը Եվրամիության կազմում, նա կշարունակեր մնալ իմ բարեկամը, բայց այդքանից հետո մենք քաղաքական, գաղափարական առումով նույն դաշտի մեջ լինել չէինք կարող:
— Իսկ իրականում Արշակ Կարապետյանը նման միտու՞մ ունի՝ Եվրամիության կազմում Հայաստանը տեսնելու:
— Գեներեալն ունի միտում Հայաստանի սուվերենության, իշխանության եւ փրկության հարցում: Ես գիտեմ, որ նա շատ լավ տիրապետում է, թե որտեղ է Հայաստանի պետական պահպանման բանալիները թաքնված: Արեւմուտքը որ պետություն մտնում է, այնտեղ ծաղիկ չի աճում: Տեսեք, Լիբիայի նման պետությանն ինչ օրի գցեցին: Այն Լիբիան, որն ուներ իր առավելությունները, որտեղ ժողովուրդը ապրում էր բարեկեցիկ մակարդակի վրա, այժմ այնտեղ ծաղիկ չի աճում: Դա մեզ պետք չէ: Պետք է վերջապես ընդունել՝ գեներալ Կարապետյանը,, Հովհաննես Շահինյանը մարդիկ են, ովքեր իրենց բնագավառում, շրջապատներում եւ ոլորտներում կայացած են: Մենք գործ ունենք արած, համակարգեր ստեղծած: Ունեցել ենք նախարարներ, որոնք տակդիրով գնում էին դիրքերը հանձնելու եւ վերադառնալու, իսկ Կարապետյանն այնպիսի աշխատանք է տանում, որն անմիջական կապ ունի մեր պետության վաղվա օրվա հետ, Արցախի խնդիրների հետ, գերիների վերադարձման հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր
1030 դիտում
07:14 08-03-2024
Արշակ Կարապետյանի հայտարարած Համահայկական ճակատ կուսակցության նախագահը կլինի Հովհաննես Շահինյանը. «Ժողովուրդ»
1784 դիտում
18:18 22-01-2021
Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ և ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. Iravunk.com
1448 դիտում
10:51 15-09-2021
Ինչո՞ւ Մարքսի երազանքն իրականություն չդարձավ․ «Առավոտ»
Այս բաժնից
1213 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
541 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»