22658 դիտում
21:32 30-07-2024
Քեզ բացակա չե՛նք դնի, լեգենդ դարձած հերոս, Վայք քաղաքի պարծանք փոխգնդապետ Արա Շահբազյան. բացվեց հերոսի անվան հուշատախտակ-հուշաղբյուրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ Վայոց ձորի մարզում՝ Վայք քաղաքում, չի դադարում Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս վայքեցի Արա Շահբազյանի հուշատախտակ-հուշաղբյուրին այցելուների թիվը։
Գրեթե ամեն օր մարդիկ են գալիս, ծաղիկներ խոնարհում և մի պահ մտովի զրույցի բռնվում հերոսի հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 25-ին՝ լեգենդ դարձած հերոսի ծննդյան օրը բացվեց հուշաղբյուր-հուշատախտակը, որին ներկա էին հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, համաքաղաքացիները, հյուրեր մարզերից ու Երևանից։
Հուշաղբյուր-հուշատախտակի բացումը կատարեցին հայրը, կինը, երեխաները, ապա այն հոգևոր հովվի կողմից օծվեց, որից հետո տեղի ունեցավ փոքրիկ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արա Շահբազյանին։
Գրեթե բոլորը նշում էին, որ Ա. Շահբազյանին ու նրա նման բոլոր նահատակված հերոսներին երբեք բացակա չեն դնի. «Եթե մենք այսօր ապրում ենք մեր հայրենիքում՝ Հայաստան աշխարհում, ապա առաջին հերթին հենց Արայի ու նրա նման հերոսների շնորհիվ է, ու մենք պարտավոր ենք ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն ժամ, ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի ու քանի կա Հայաստանը, վառ պահենք այդ առյուծ ու արծիվ զինվորների հիշատակը։ Նրանք հայրենիքին ու մեզ տվեցին իրենց համար ամենաթանկը՝ կյանքը, ու հիմա ի լուր աշխարհի ասում ենք թե՛ Արային, թե՛ նրա նման բոլոր տղերքին՝ բարձունքը ձերն է ու դուք մնացիք բարձունքում և մենք ձեզ բացակա չենք դնի»։
Ես՝ Արա Խաչատուրի Շահբազյանս, ծնվել եմ 1982թ. հուլիսի 25-ին, քաղաք Վայքում: Ազգությամբ հայ եմ, տիրապետում եմ ռուսերենին, բառարանով՝ անգլերենին, ադրբեջաներենին, մայրենի լեզուս Հայերենն է: 1999թ-ին ավարտել եմ Վայքի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1999 թ-ից 2003թթ սովորել և ավարտել եմ ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը՝ համազորային հրամանատարական մասնագիտությամբ: 26.07.2003 թ -ին նշանակվել եմ ՀՀ Պն 70179 զորամասում ՝ որպես դասակի հրամանատար, այնտեղ ծառայել եմ մինչև 18.12.2003 թվականը: 18.02.2003- ից մինչև 12.03.2011 թ-ը ծառայել եմ ՀՀ Պն 60913 զորամասում ՝ զբաղեցնելով դասակի և վաշտի հրամանատարների պաշտոները: 12.03.2011 թ- ից մինչև 06.12.2016թ-ը ծառայել եմ Պաշտպանության բանակի 59703 զորամասում՝ որպես գումարտակի շտաբի պետ, այնուհետև նույն զորամասում 06.12.2016 թվականից մինչև 31.07.2018 թ ծառայել եմ որպես Օպերատիվ բաժանմունքի պետ՝ շտաբի պետի պաշտոնում: 31.07.2018 թվականից մինչ օրս ծառայում եմ ՀՀ Պաշտպանության նախարարության 70179 զորամասում՝ որպես օպերատիվ բաժանմունքի պետ՝ շտաբի պետի տեղակալ: Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա…
Ինքնակենսագրող՝ Արա Խաչատուրի Շահբազյան
Փոխգնդապետը ծառայության 22 տարիների ընթացքում ցուցաբերել է ծառայողական պարտականությունների կատարման բարձր ցուցանիշներ՝ ձևավորելով հարգանք և գնահատանք իր զինվորական և մասնագիտական գիտելիքների և որակների հանդեպ,կարողացել է ճշտորեն կատարել իր առաջ դրված խնդիրները, հեշտությամբ աշխատել է անձնակազմի հետ՝ ստեղծելով առողջ փոխհարաբերությունների մթնոլորտ,իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով ենթականերին: Անձնական և կատարողական կարգապահությունը, վերադաս-ենթակա փոխհարաբերությունները գտնվում էին բարձր մակարդակում: Խաղաղ պայմաններում ուսումնամարտական առաջադրանքների կատարումը, զորքը մարտական ծառայության բերելը, պահակային և ներքին ծառայության կազմակերպումն ու խնդիրներին արագ լուծում տալը իրագործում էր մեծ պատասխանատվությամբ և վարպետորեն: Օժտված էր գերազանց շարային կեցվածքով և պատրաստությամբ: Իր՝ մշտական կոկիկ արտաքին տեսքով օրինակ էր բոլորի համար: Բնավորությամբ ընկերասեր էր,հաստատակամ,համարձակ,վճռական ու պահանջկոտ: Վայելում էր վերադաս հրամանատարության ,կոլեկտիվի և զինվորների սերն ու հարգանքը: ՊԲ զորամասում ծառայելու ընթացքում մասնակցել է Ապրիլյան մարտերին: Ռուսաստանի դաշնության զինված ուժերի Ադմիրալ Ժուկովի անվան ռազմական ակադեմնիան ավարտել է 02.02.2020 թվականին և վերադարձել հայրենիք՝ շարունակելու ծառայությունը ՝ իր մասնագիտական հմտություններն ու նվիրումը ներդնելով Զինված ուժերում՝ ի օգուտ բանակաշինությանն ու հայրենիքի սահմանները անսասան պահելուն: Ընտանիքի անդամները փաստում են,որ հատկապես վերջին շրջանում հրամանատարը օր ու գիշեր քարտեզներ էր գծում: 44-օրյա պատերազմում մարտ է վարել հարավ-արևելքում` վարպետորեն կատարելով իրեն առաջադրված խնդիրները, մշակելով թշնամական ուժերի խոցման ճշգրիտ կոորդինատներ՝ թշնամուն պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստ: Հոկտեմբերի 9-ին փոխգնդապետ Շահբազյանը Վայքի զորքն ուղեկցել է հարազատ Ջաբրայիլ, երեք օր մարտ է վարել ' կրծքավանդակը վահան դարձրած զինակիցների հետ պահելով իրենց վստահված հայրենին , սրտի ցավով տալով հենց Առաջամուղի միակ դպրոցի կոորդինատները, որտեղ նաև իր երեխաներն էին սովորել,կոորդինատները տվել էր, որպեսզի հրետանավորները ոչնչացնեն այնտեղ կուտակված թշնամական զորքն ու տեխնիկան, իսկ հոկտեմբերի 12-ին ընկել է ավիահարվածից>>…
Փոխգնդապետ Արա Խաչատուրի Շահբազյանը Զինված ուժերում 22 տարվա ծառայության ընթացքում արժանացել է ՝
• <<ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 1 ԱՍՏԻՃԱՆԻ>> • <<ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 2 ԱՍՏԻՃԱՆԻ>> • <<ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ 20 ՏԱՐԻ>> • <<ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ>> • <<ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ>> • <<ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ>> • <<ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐ>> մեդալներով և շուրջ 3 տասնյակ պատվոգրերով: Իսկ հետմահու արժանացել է՝ • <<ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ>> Մեդալով • <<ԿՈՄԱՆԴՈՍԻ՝ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՈՍԿԵ ԱՐԾԻՎ>> Հուշամեդալով • • • ՀՀ <<ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ>> Շքանշանով և պատվոգրերով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 243+
243+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
598 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
523 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը
568 դիտում
11:34 23-11-2024
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան (տեսանյութ)