211652_close_icon
views-count14352 դիտում article-date 22:57 03-08-2023

Քեզ բացակա չենք դնի. Հրազդանում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կորյուն Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաղբյուրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է Հրազդան քաղաքում չի դադարում քաղաքացիների այցելությունը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կորյուն Հարությունյանի հիշատակին հուլիսի 28-ին բացված հուշաղբյուրին:

Հուլիսի 28-ին տեղի ունեցավ բացման արարողությունը, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին, ապա այցելեցին հերոսի շիրիմին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, Հրազդան խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած վետերաններ:

Կորյուն Հարությունյան Արայիկի։

Հերոսը ծնվել է 2002թ օգոստոսի 28-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Հերոսը 4 տարեկանում հաճախեց Հրազդան քաղաքի թիվ 13 մանկապարտեզը։ Այն ավարտելուց հետո խելացի Կորյունը ընդունվեց Հրազդանի թիվ 1 ավագ դպրոց, որտեղ նա դարձավ լավագույն աշակերտը։

Մինչև 7-րդ դասարանը Կորյունը փայլեց իր գիտելիքներով և օրինակելի վարքով։

Կորյունը զբաղվում էր կարատե սպորտաձևով: Նա հիանալի սպորտսմեն էր։

Հարությունյանների ընտանիքի միակ որդին էր`3 քույրերից հետո։

2021 թվականի փետրվարի 17-ին Կորյունը զորակոչվեց հայկական բանակ` դեպի Վարդենիս։ Հերոսը ծառայեց ընդամենը 5 ամիս, բայց հասցրեց դառնալ լավագույն մարտիկը։

Հրամանատարներն ամբողջ զորքի առաջ ձեռք սեղմեցին հերոսին և շնորհակալություն հայտնեցին լավ ծառայության համար։

Հերոս Կորյունը 2 անգամ դեմ առ դեմ նայեց թշնամու աչքերին։ Վերջին անգամ`2021թ հուլիսի 28-ին․ հերոսը մարտնչեց առյուծի պես, դիրքերը չզիջեց թշնամուն, զոհվեց հրամանատարի հետ միասին, կրակեց մինչև վերջին փամփուշտն ու ընկավ հերոսի պես։


Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 231+
231+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր