Հայաստանը կմասնակցի Սյանշանի անվտանգության հարցերով 11-րդ համաժողովին
Հայաստանը կմասնակցի Սյանշանի անվտանգության հարցերով 11-րդ համաժողովին։
Այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն` ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի կազմավորման 97-ամյակի կապակցությամբ դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ։ Գրում է Tert.am-ը։
«Սեպտեմբերին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի այց է նախատեսվում Չինաստան՝ Սյանշանի 11-րդ համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասաց Ասրյանը:
Նա ընդգծեց, որ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և Պեկինի հետ հարաբերությունների զարգացումը Երևանի առաջնահերթություններից է:
Ասրյանը նշեց, որ երկրները համագործակցում են նաև պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի մակարդակով: