211652_close_icon
views-count2354 դիտում article-date 20:08 03-04-2018

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Միջազգային անվտանգության հարցերով համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 4-ից 5-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը: Նախատեսված են նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

Նմանատիպ նյութեր