211652_close_icon
views-count850 դիտում article-date 17:08 28-07-2024

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միացյալ Նահանգները զարգացնում է համագործակցության ցանցը Եվրոպայի և Ասիայի երկրների հետ, քանի որ այդ տարածաշրջանների անվտանգությունն անբաժանելի է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Տոկիոյում «երկու գումարած երկու» ձևաչափով Ճապոնիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ընդլայնում է գործընկերությունների ցանցն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ առկա է դաշինք  Ճապոնիայի հետ, որն ամրապնդում է տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս դաշնակիցների ու գործընկերների ավելի ու ավելի ինտեգրված հարաբերությունները, գործընկերների ցանցը, մասնավորապես՝ կապելով Եվրոպան և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:

Կիրակի օրը Տոկիոյում կայացավ ճապոնա-ամերիկյան հանդիպումը «երկու գումարած երկու» ձևաչափով, որից հետո կողմերը հայտարարեցին Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ուժերի միասնական հրամանատարություն ստեղծելու ծրագրերի մասին։

Նմանատիպ նյութեր