211652_close_icon
views-count1729 դիտում article-date 22:19 26-07-2024

Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից

Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից, հայտնում է RT-ն։

«Նրան նույնիսկ չթողեցին իջնել ինքնաթիռից: Եվ ասացին, որ եթե դուրս գա, ոչ մեկին դուրս չեն թողնի։ Ինքնաթիռը օդ է բարձրացել նրա հետ միասին»,- ասել է աղբյուրը։ Փոխանցում է News.am-ը։

Բլոգերը մեկնել էր Քիշնև՝ «Եվրասիայի կամավորներ» ծրագրի շնորհանդեսին։ Նա ռուսաստանյան АНО «Евразия»-ի խորհրդի անդամ է։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, բլոգեր Միկա Բադալյանը և Радио Sputnik Армения-ի տեսաբան Աշոտ Գևորգյանը զենքի ապօրինի շրջանառության գործով հետաքննվում են որպես վկա։

Նմանատիպ նյութեր